‘Պոդոլսկի ավտովթարից տուժածներից 9-ը դեռեւս հիվանդանոցային բուժում են ստանում’

769

Նոր Մոսկվայում, Պոդոլսկի մոտ հուլիսի 13-ին տեղի ունեցած ողբերգական ավտովթարի հետեւանքով տուժաներից 9 հոգի դեռ գտնվում է հիվանդանոցում, այդ թվում՝ երեքը միջին ծանրության, վեցը՝ բավարար առողջական վիճակում: Այս մասին տեղեկացնում են ռուսաստանյան լրատվամիջոցները՝ հղում անելով առողջապահության նախարարության լրատվական ծառայությանը:

Հիշեցնենք, որ հուլիսի 13-ին երկրորդական ճանապարհից դուրս գալով, Հայաստանի քաղաքացի Հրաչյա Հարությունյանի վարած, խճով բեռնված ԿամԱԶ-ը բախվել է Պոդոլսկից Ժոխովո մեկնող ավտոբուսին: Վթարի հետեւանքով 18 մարդ զոհվել է: Հրաչյա Հարությունյանին մեղադրանք է առաջադրվել ճանապարհային երթեւելությունը խախտելու, որը հանգեցրել է երկու եւ ավելի մարդկանց մահվան, հատկանիշներով:

 

Նախորդ հոդվածը‘iLur Բլոգ. Տա՞նձ, խնձո՞ր, թե՞ X’
Հաջորդ հոդվածը‘Գերության մեջ հայտնված զինվորի հարազատները հավաքվել են Կարմիր խաչի մոտ’