‘Պոլիոմիելիտի համաճարակ Սիրիայում’

776

Առողջապահության համաշխարհային կազմակերպությունը հաստատել է Սիրիայի տարածքում պոլիոմիելիտով վարակման 10 դեպքերի մասին հաղորդումները: Սա վերջին 14 տարիների ընթացքում այդ վարակի առաջին բռնկումն է Սիրիայում: Հիվանդությամբ տառապում են 22 մարդ, հիմնականում երեխաներ և նորածիններ: ՄԱԿ-ի կոմիտեի ներկայացուցիչները նշել են, որ ևս 12 մարդկանց անալիզների արդյունքները դեռ ուսումնասիրվում են: Նշենք, որ մինչ քաղաքացիական պատերազմի մեկնարկը  (2011թ.) սիրիացի երեխաների 95%-ը պատվաստվել էր պոլիոմիելիտի դեմ: ՄԱԿ-ի հաշվարկներով 500 000 երեխա չի պատվաստվել:

Առողջապահության համաշխարհային կազմակերպության տվյալներով, համաճարակը տարածվել է Դեր Զոր նահանգից: Այդ ծայրահեղ վարակիչ հիվանդությունը տարածվում է վարակված սնունդի, խմիչքի և վարակված անձանց կամ իրերի հետ ֆիզիկական կոնտակտի միջոցով: Reuters լրատվական գործակալության հետ զրույցում Առողջապահության համաշխարհային կազմակերպության մամուլի խոսնակ Օլիվեր Ռոզենբաուերը նշել է, որ դա հեշտ փոխանցվող հիվանդություն է, և բնակչության միգրացիան մեծացնում է ամբողջ տարածաշրջանով մեկ դրա տարածման հավանականությունը:

Նախորդ հոդվածը‘Սովահար քաղաքացիները հեռանում են Դամասկոսի պաշարված արվարձանից’
Հաջորդ հոդվածը‘Forbes. Պուտինը աշխարհի ամենաազդեցիկ մարդն է’