‘Պոլիտեխնիկի դասախոսները ընդդեմ ռեկտորի կամայականությունների’

1082

Երևանի պետական ճարտարագիտական համալսարանում ստորագրահավաք է ընթանում ռեկտոր Արա Ավետիսյանի դեմ: Փոխանցում է Արմինֆոն: Ինչպես այսօր մամլո ասուլիսի ժամանակ պատմել է բուհի պրոֆեսոր Էդուարդ Մանուկյանը, ռեկտորի պաշտնում իր երկամյա աշխատանքի ընթացքում Ավետիսյանն ազատել է բուհի 150 աշխատողի, իսկ օգոստոսի վերջին  հրամանագիր է ստորագրել 34 դասախոսի աշխատանքից ազատելու վերաբերյալ: Նրա խոսքով, ԵՊՃՀ-ում, չնայած ուսման վարձավճարի թանկացմանը, տեղի է ունենում աշխատավարձի 25-30% կրճատում: Ըստ որում, ինչպես նշվել է, դասախոսական կազմն աշխատում է նախկին ծանրաբեռնվածությամբ: Մանուկյանը տեղեկացրել է, որ հոկտեմբերի 4-ից բուհում ստորագրահավաք է սկսվել ռեկտորի դեմ: Այս պահին դրանց թիվը հասել է 200-ի: Ինչպես պատմել է պրոֆեսորը, ԵՊՃՀ-ում վախի մթնոլորտ է տիրում, որը հիշեցնում է ստալինյան ռեժիմը: 

Նախորդ հոդվածը‘Հոկտեմբերի 10-ին ԱՄՆ դոլարի բորսայական փոխարժեքը կազմել է 408.50 դրամ/դոլար’
Հաջորդ հոդվածը‘Նալբանդյանը լիտվացիների հետ քննարկել է Վիլնյուսի գագաթնաժողովին վերաբերող հարցեր ‘