Պոլյանսկի․ Արևմուտքը դեռ չի հատել «առավել կարմիր գծերը»

228

ՆԱՏՕ-ն և արևմտյան երկրները ներքաշվել են Ուկրաինայում հակամարտության մեջ, բայց առայժմ ոչ բոլոր կարմիր գծերն են հատվել։

Rumble  տեսահարթակում ամերիկացի լրագրողի հետ զրույցում նման դիրքորոշում է հայտնել ՄԱԿ-ին առընթեր ՌԴ մշտական ներկայացուցիչ Դմիտրի Պոլյանսկին։

«Մենք ավելի շատ ազդանշաններ ենք ուղարկում այն մասին, որ որոշ կարմիր գծեր հատվել են, բայց գուցե առավել կարմիր գծերը դեռ չեն հատվել։ Միջուկային տերությունների դեպքում, ինչպիսին Ռուսաստանն է, եթե դուք ձգտում եք լարել հակամարտությունը, հարկավոր է հաշվի առնել բոլոր տարբերակները»,- շեշտել է Պոլյանսկին։

Նա նշել է, որ արևմտյան սպառազինության մատակարարումները «հիմնավորապես չեն փոխի» ռուսաստանյան հատուկ ռազմական գործողության ընթացքը, մինչդեռ  կարմիր գծերի հատումը սպառնում է Արևմուտքի «ուղղակի ներգրավմամբ» ուկրաինական հակամարտության մեջ։

Դիվանագետի խոսքով՝ «Ռուսաստանը ուղիղ բախում չի ցանկանում» Հյուսիսատլանտյան դաշինքի հետ, «ՆԱՏՕ-ն նույնպիսի հայտարարություններ է անում»։ «Սակայն իրականում Ուկրաինա է ուղարկվում ոչ միայն զենք, այնտեղ են նաև այդ զենքը սպասարկող մասնագետներ, քանի որ այդ սպառազինության մեծ մասը չի կարող գործի դրվել առանց արևմտյան մասնագետների աջակցության»,- նշել է Պալյանսկին։

Փոխանցում է tass.ru-ն։

Նախորդ հոդվածըՓելոսիի աշխատասենյակը «գրաված» Թրամփի կողմնակիցը մեղավոր է ճանաչվել
Հաջորդ հոդվածըՍտոկհոլմում Թուրքիայի դեսպանատան մոտ ցույց կկայանա՝ ի պաշտպանություն Ղուրանի