Պոլյանսկի․ Կիևին կործանիչներ մատակարարելը ՆԱՏՕ-ի ուղիղ մասնակցություն է հակամարտությանը

383

Ուկրաինային կործանիչների հնարավոր տրամադրումը կհանգեցնի ՆԱՏՕ-ի ուղիղ ներգրավվածությանը հակամարտությանը, մասնավորապես՝  օդանավակայաններ տրամադրելու միջոցով, հինգշաբթի The Dive YouTube-ալիքին տված հարցազրույցում հայտարարել է ՄԱԿ-ում Ռուսաստանի մշտական ներկայացուցչի առաջին տեղակալ Դմիտրի Պոլյանսկին։

«Շատ ցուցիչներ կան, որ Արևմուտքը չի ուզում ընդունել իրականությունը, նրանք ուզում են սրել իրավիճակը, նորանոր զենքեր ուղարկել,- ասել է դիվանագետը։- Հիմա որոշվել է տանկեր ուղարկել, ինչը, իհարկե, չի փոխի իրադրությունը ռազմադաշտում։ Հետո ոմանք խոսում են ինքնաթիռների մասին»։

«Ինքնաթիռները շատ բան կարող են նշանակել, դա կարող է նշանակել ՆԱՏՕ-ի երկրների ուղիղ ներգրավվածություն տեխնիկայի սպասարկմանը, օդանավակայանների տրամադրում, քանի որ Ուկրաինայում այդքան էլ շատ օդանավակայաններ չկան, որոնք կարելի է օգտագործել,- նշել է Պոլյանսկին։- Պատկերացրեք, որ այդ օդանավերը թռչում են Լեհաստանից, մտնում են Ուկրաինայի օդային տարածք և վերադառնում են Լեհաստան՝ վերասպասարկվելու։ Այդ դեպքում Լեհաստանը ներգրավված կլինի՞ հակամարտությանը։ Կարծում եմ՝ այո։ Ուղիղ ներգրավվածություն»։

Փոխանցում է tass.ru-ն։

Նախորդ հոդվածըՄասքը մտադիր է Թեքսասում սեփական քաղաքy կառուցել
Հաջորդ հոդվածըՕտարերկրյա գործակալների մասին օրինագիծը մերժվեց