‘Պոլ Գոգենի կտավը վաճառվել է 300 մլն դոլարով’

1953

Պոլ Գոգենի «Ե՞րբ դու կամուսնանաս» կտավը, որի վրա պատկերված են երկու թաիթուհիներ, վաճառվել է 300 մլն դոլարով: Այս մասին հաղորդում է lenta.ru-ն՝ հղում անելով The New York Times-ին:

Շվեյցարացի կոլեկցիոներ Ռուդոլֆ Շթեհելինը, ում պատկանում էր կտավը, հաստատել է վաճառքի փաստը:

Ինչպես հաղորդել են թերթի աղբյուրները, կտավը վաճառվել է Qatar Museums կազմակերպությանը, որը զբաղվոմ է էմիրությունների թանգարանների համար արվեստի գործեր ձեռք բերելով: Նրանց խոսքերով՝ նկարը, ենթադրաբար, աշխարհում ամենաթանկ գեղանկարչական ստեղծագործությունն է:

1892 թ. թվագրված կտավը արդեն 50 տարի է, ինչ գտնվում էր շվեյցարական Բազելի կերպարվեստի թանգարանում: Նոր տերերին կտավը կհանձնվի 2016 թ., այն բանից հետո, երբ կցուցադրվի Մադրիդում և Վաշինգտոնում:

Նախորդ հոդվածը‘Բետու. «Պարտադիր չէր ծնկով խաղալ, սակայն Բենզեման միտումնավոր չի վարվել »(տեսանյութ)’
Հաջորդ հոդվածը‘Նալբանդյանը Մյունխենում հանդիպել է համանախագահներին’