‘Պոլ Պոգբա. «Մոռանում ենք, որ Մեսսիի և Ռոնալդուի վիճակագրությունները բացառություն են»’

1000

«Մանչեսթեր Յունայթեդի» կիսապաշտպան Պոլ Պոգբան հայտարարել է, որ մեկ մրցաշրջանում 20 գոլ խփելը շատ դժվար է։

— Ֆուտբոլը շատ է փոխվել։ Ես մեծացել եմ մեծագույն չեմպիոնների, իսկական լեգենդների մրցելույթներին հետևելով, ինչպիսիք էին Ալեսանդրո Դել Պիերոն, Լուիշ Ֆիգուն, Ֆրանչեսկո Տոտտին և այլոք։ Նրանք բոլորը չեմպիոններ էին, լավագույններն աշխարհում, բայց նրանցից շատերը 20-ից ավելի գոլ չեն խփել մեկ մրցաշրջանում։ Հիմա վիճակագրությունը, թվերը և տվյալները կարծես խաղի գնահատման միակ չափորոշիչները լինեն։

Մի կողմից դա լավ է, դա ժամանակակից ֆուտբոլի բնականոն զարգացման մի մասն է և գնդակով ավելի շատ խաղալու ցանկությունը։ Բայց մենք հաճախ մոռանում ենք, որ նույնիսկ բարձրակարգ խաղացողների համար է դժվար 20 գոլից ավելի խփել։ Այսօր 20 գոլ խփելն ավելի բարդ է, որովհետև բարձրակարգ թիմերի միջև

տարբերությունը կրճատվել է։ Դա հատկապես նկատելի է առաջատար մրցաշարերում։ Մեսսին և Ռոնալդուն ապացուցել են, որ այդպիսի վիճակագրությունը բացառություն է, այլ ոչ թե օրինաչափություն։ Եթե հարձակվողն այսօր խփում է 10 կամ 15 գոլ հավանաբար նրան կասեն, որ դա բավարար չէ։ Բայց խաղացողի աշխատանքը պետք է այլ կերպ գնահատվի։

Պետք է հիշենք, որ Պավել Նեդվեդը «Ոսկե գնդակի» արժանացավ ոչ շատ գոլեր խփելու, ոչ էլ իր թիմի հետ Չեմպիոնների լիգայի խաղարկությունում հաղթելու համար։ Նա պարզապես լավագույնն էր իր դիրքում և պարգևատրվեց այն բանի համար, ինչը լավագույնս կարողանում էր անել դաշտում,- Պոգբային է մեջբերում Goal-ը։

Նախորդ հոդվածը‘Ռոնալդո. «Ես բավականաչափ սերմնահեղուկ եմ սառեցրել»’
Հաջորդ հոդվածը‘Mundo Deportivo. Ազարը նոր գործակալ ունի’