‘ Պոլ Սմիթ.«Ես կարող եմ նոկաուտի ենթարկել Աբրահամին»’

944

Անգլիացի պորֆեսիոնալ բռնցքամարտիկ Պոլ Սմիթը հայտարարել է, որ պատրաստվում է նոկաուտի ենթարկել WBO վարկածով գերմիջին քաշային կարգում աշխարհի չեմպիոն Արթուր Աբրահամին։

Մարզիկների միջեւ ռևանշի մենամարտը կկայանա փետրվարի 21-ին Բեռլինում։ Աբրահամ – Սմիթ առաջին մենամարտը կայացել էր 2014 թ. սեպտեմբերի 27-ին եւ մրցավարների միաձայն որոշմամբ ավարտվել էր Աբրահամի հաղթանակով։

«Կարծում եմ, որ ես եմ հաղթել առաջին մարտը։ Դրանում կարելի է համոզվել՝ հաշվելով հարվածների քանակը ռաունդներից յուրաքանչյուրի ժամանակ։

Ես հաղթեցի նրան, երբ մենք վերջին անգամ հանդիպեցինք, սակայն չստացա չեմպիոնական գոտին։ Այս անգամ ես այն կստանամ, քանի որ մենամարտը վաղաժամ կավարտվի։ Ես կարող եմ նոկաուտի ենթարկել Աբրահամին»,- Սմիթի խոսքերն է մեջբերում «Sports Mole»-ը։

Նախորդ հոդվածը‘Խորեն Հովհաննիսյանի 60. Հանդիպում ֆուտբոլային հանրահայտ աստղերի մասնակցությամբ’
Հաջորդ հոդվածը‘Լևոն Արոնյանը և Էթիեն Բակրոն ոչ ոքի խաղացին’