Պոչետինոն չի ընդգրկվել Ֆրանսիայի առաջնության լավագույն մարզիչի կոչման հավակնորդների ցուցակում

331

Ֆրանսիայի չեմպիոնի տիտղոսը նվաճած ՊՍԺ-ի արգենտինացի գլխավոր մարզիչ Մաուրիսիո Պոչետինոն չի ընդգրկվել Ֆրանսիայի ընթացիկ առաջնության լավագույն մարզիչի կոչման հավակնորդների հնգյակում, որը հրապարակել է մրցաշարի մամուլի ծառայությունը։

Հավակնորդների թվում են Խորխե Սամպաոլին («Մարսել»), Բրունո Ժենեզիոն («Ռեն»), Անտուան Կոմբուարեն («Նանտ»), Կրիստոֆ Գալտիեն («Նիցա») եւ Ժյուլիեն Ստեֆանը («Ստրասբուրգ»)։

ՊՍԺ-ն 35 խաղում վաստակել է 79 միավոր։ Երկրորդ տեղում գտնվող «Մարսելն» ունի 65 միավոր։

Նախորդ հոդվածըՉեմպիոնների լիգա․ «Լիվերպուլը» դուրս եկավ եզրափակիչ (տեսանյութ)
Հաջորդ հոդվածըՄեսիի խաղաշապիկն աճուրդում վաճառվել է 427 հազար եվրոյով