‘Պոռոշենկոյի դաշինքն առաջարկում է Ռադայում ստեղծել խորհրդարանական ոստիկանություն’

1240

Պյոտր Պոռոշենկոյի դաշինքը կարծում է, որ Ուկրաինայի բարձրագույն օրենսդիր մարմնում կարգուկանոնը պետք է պահպանի խորհրդարանական ոստիկանությունը: Գերագույն ռադայում խորհրդարանական ոստիկանություն ստեղծելու առաջարկով  112.UA հեռուստատեսության եթերից հանդես է եկել պատգամավոր Դմիտրի Դոբրոդոմովը: Նա այդ առաջարկն արել է այն բանից հետո, երբ երեքշաբթի Գերագույն ռադայում Ռադիկալ կուսակցության պատգամավորները, կուսակցության առաջնորդ Օլեգ Լյաշկոյի գլխավորությամբ, ինչպես նաև այդ խմբակցության նախկին անդամ Սերգեյ Մելնիչուկը, ծեծկռտուք են սարքել: «Դա երկրորդ լուրջ ծեծկռտուքն էր Ռադայում, այնպես որ՝ հարկավոր է միջոցներ ձեռք առնել՝ ապագայում նման միջադեպերի կրկնությունը թույլ չտալու համար»,- ասել է Դոբրոդոմովը:

Ռադայի պատգամավորները դեռևս 2012 թ. էին հանդես եկել խորհրդարանական ոստիկանություն ստեղծելու առաջարկով, սակայն առաջարկը չէր պաշտպանվել, որովհետև խորհրդարանում նման կառույց ստեղծելու համար անհրաժեշտ է օրենսդրորեն վերացնել պատգամավորական անձեռնմխելիությունը, փոխանցում է ТАСС-ը:

Նախորդ հոդվածը‘Գրանորություն. Միխայիլ Բուլգակովի «Վարպետը և Մարգարիտան»’
Հաջորդ հոդվածը‘Microsoft-ի համասեփականատերը օվկիանոսի հատակում նավ է հայտնաբերել’