‘Պոռոշենկոն ԵԽԽՎ ամբիոնից ներկայացրել է իր քաղաքական ծրագիրը’

898

Այսօր՝ հունիսի 26-ին, Ուկրաինայի նախագահ Պյոտր Պոռոշենկոն ելույթ է ունեցել Եվրոպայի խորհրդի խորհրդարանական վեհաժողովի պատգամավորների առջև և շարադրել է իր քաղաքական ծրագրի հիմնական կետերը: Նրա ելույթի զգալի մասը նվիրված է եղել Ուկրաինայի կողմից  ԵՄ-ի հետ ասոցացման համաձայնագրի տնտեսական մասի ստորագրման հեռանկարներին, ինչը նախատեսված է անել հունիսի 27-ին, ինչպես նաև՝ իրավիճակին երկրի արևելքում:

Պոռոշենկոն հայտարարել է, որ այդ փաստաթղթի ստորագրումից անմիջապես հետո  Կիևը ձեռնամուխ կլինի դրա դրույթների իրականացմանը: Բացի այդ՝ Ուկրաինայի նախագահը խոստացել է, որ անհրաժեշտ է  սահմանադրական փոփոխություններից հետո անցկացնել արտահերթ ընտրություններ երկրի մարզերում: Ըստ Պոռոշենկոյի՝ այդ կերպ «ընտրված առաջնորդները» կարող են ձեռք բերել «նոր լիազորություններ և նոր պատասխանատվություն»:

Ուկրաինայի նախագահի կարծիքով՝ իր երկիրը պետք է հույս ունենա անդամակցելու ԵՄ-ին: Նրա խոսքով՝  այժմ Կիևը երկրում «կայունության հիմքերն է դնում»: «Ուկրաինան ուզում է վերականգնել վստահությունը, բարոյականությունը, սակայն առանց Ղրիմի հեր կապված իրավիճակի կարգավորման՝ հնարավոր չէ վերականգնել նորմալ հարաբերությունները»,-ասել է Պոռոշենկոն:

Պոռոշենկոն, ի թիվս այլ հարցերի, անդրադարձել է նաև լեզվի խնդրին: Նա խոստացել է թույլ չտալ իր երկրում երկրորդ պետական լեզուն մտցնել: «Ցանկացած գնով՝ փոփոխություն չի լինի: Կան հարցեր, որոնք չեն քննարկվում», — ընդգծել է Ուկրաինայի նախագահը: Փոխանցում է ИТАР-ТАСС-ը:

Նախորդ հոդվածը‘Օրվա ցիտատ. Աբրահամյան. Տիգրան Սարգսյանը հոգով, սրտով մեզ հետ է ‘
Հաջորդ հոդվածը‘Հարավային Կորեա-Բելգիա. խաղից առաջ’