Պոռոշենկոն Զելենսկուն համեմատել է Լուկաշենկոյի հետ

438

Ուկրաինայի նախկին նախագահ Պյոտր Պոռոշենկոն պետության գործող ղեկավար Վլադիմիր Զելենսկուն համեմատել է Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոյի հետ և մեղադրել ընդդիմությանը հետապնդելու համար։

«Ես պարոն Զելենսկուն խնդրում եմ աջակցություն չհայտնել Մարիա Կոլեսնիկովային (Բելառուսի ընդդիմության առաջնորդներից մեկին, որը երեկ դատարանի կողմից դատապարտվել է 11 տարվա ազատազրկման), քանի որ Զելենսկու քաղաքական վարքագիծը հստակորեն հաստատում է, որ պարոն Զելենսկին ընթանում է թանկագին պարոն Լուկաշենկոյի տրորած ճանապարհով։ Ցավալի կլինի, եթե նա այդպես էլ ավարտի»,- երեքշաբթի խորհրդարանական խմբակցությունների առաջնորդների համաձայնեցման խորհրդի նիստում հայտարարել է Պոռոշենկոն։

Փոխանցում է ria.ru-ն։

Նախորդ հոդվածըՎարանդայի (Ֆիզուլի) շրջանում հայտնաբերվել է ևս 2 աճյուն
Հաջորդ հոդվածըԱրամ Բարեղամյանն արդարացվել է