‘Պոռոշենկոն խորհրդական է նշանակել միլիարդատեր Յուրի Կոսյուկին’

861

Ուկրաինայի նախագահ Պյոտր Պոռոշենկոն իր խորհրդական է նշանակել միլիարդատեր Յուրի Կոսյուկին, որը «Միրոնովյան հացամթերք» գյուղատնտեսական հոլդինգի սեփականատերն է:

Կոսյուկը «Միրոնովյան հացամթերքը» հիմնադրել է 1998 թ., այն այժմ թռչնաբուծությամբ և ցորենի արտադրությամբ զբաղվող ամենախոշոր ընկերությունն է Ուկրաինայում:

Forbes-ի վերջին հարցումների համաձայն՝ Կոսյուկը Ուկրաինայի ամենահարուստ մարդկանց ցանկում է: Նրա կարողությունը կազմում է 1,3 մլրդ դոլար: Փոխանցում է ТАСС-ը:

Նախորդ հոդվածը‘Փաուեր. «Երբ որդիս հետս վիճում է, սպառնում է, որ կմեկնի Ռուսաստան»’
Հաջորդ հոդվածը‘Ճապոնիան հայտարարել է նոր պատժամիջոցների մասին՝ կապված Ուկրաինայի հետ’