‘Պոռոշենկոն կարգադրել է Boeing-ի կործանման հետաքննությանը մասնակցելու համար հրավիրել ՌԴ փորձագետների ‘

866

Ուկրաինայի նախագահ Պյոտր Պոռոշենկոն կարգադրել է մալայզիական Boeing777-ի կործանման հետաքննությանը մասնակցելու համար հրավիրել ռուսաստանցի  փորձագետների: Այդ մասին նա ասել է Կիևում Մալայզիայի դեսպանատուն այցի ընթացքում:

«Որպես Ուկրաինայի նախագահ՝ ես առաջին իսկ պահից հրավիրել եմ այն երկրների ներկայացուցիչներին, որոնք տուժել են ավիավթարից, առաջին հերթին՝ Նիդեռլանդների, Մալայզիայի, Գերմանիայի, Մեծ Բրիատնաիայի, Ավստրալիայի, ԱՄՆ-ի ներկայացուցիչներին, և հանձնարարել եմ հրավիրել Ռուսաստանի ներկայացուցչին: Որպեսզի այդ ամենը չափազանց թափանցիկ արվի»,- նշել է Պոռոշենկոն:

Ուկրաինայի նախագահը նաև ուժային կառույցներին հանձնարարել է դադարեցնել ռազմական գործողությունները մալայզիական օդանավի աղետի վայրից 40 կմ շառավղով:

Պոռոշենկոն կարգադրել է փորձագետներին տրամադրել նախագահական ինքնաթիռը: Երկուշաբթի առավոտյան փորձագետները ժամանել են Խարկով և անմիջապես ձեռնամուխ եղել աշխատանքի: Նախագահի աշխատակազմի տվյալներով՝ Խարկով  է ժամանել երկու ինքնաթիռ՝ Նիդեռլանդներից հատուկ օդանավ՝ մարդասիարական առաքելությամբ (հատուկ սարքեր և դագաղներ) և յոթ փորձագետներ: Ավելի վաղ Ուկրաինայի վարչապետ Արսենի Յացենյուկը տեղեկացրել էր, որ Խարկով են ժամանել 31 միջազգային փորձագետներ, մասնավորապես՝ 23 հոլանդացի, երկուական մասնագետներ՝ Գերմանիայից և ԱՄՆ-ից, մեկը՝ Մեծ Բրիտանիայից, ինչպես նաև ավստրալական դեսպանատան աշխատակիցներ: Փոխանցում է ИТАР-ТАСС-ը:

Նախորդ հոդվածը‘ԼՂՀ ոստիկանությունը ներկայացրել է Քարվաճառի դիվերսիոն գործողությունների մանրամասները’
Հաջորդ հոդվածը‘«Չելսի»-ին պայմանագիր կկնքի Դրոգբայի հետ ‘