‘Պոռոշենկոն հանձնարարել է միջանցք բացել խաղաղ բնակչության համար’

782

Ուկրաինայի նախագահ Պյոտր Պոռոշենկոն հանձնարարել երկրի արևելքում և հարավում  ստեղծել միջանցք՝ խաղաղ բնակիչների համար, ովքեր ուզում են հեռանալ այն տարածքներից, որտեղ ուկրաինական ուժային կառույցները հատուկ գործողություններ են իրականացնում ռուսաստանամետ անջատականների դեմ:

Պոռոշենկոն հանձնարարել է ստանձնել մարդկանց հատուկ գործողությունների գոտուց դուրս բերելու կազմակերպումը, նրանց բժշկական սպասարկումը, ստեղծել մոբիլ կետեր՝ բնակչությանը խմելու ջրով, սննդամթերքով և դեղորայքով ապահովելու համար, ասվում է նախագահի կայքում տեղադրված հաղորդագրության մեջ:

Ավելի վաղ Պոռոշենկոն հայտարարել էր արդեն այս շաբաթվա ընթացքում երկրի արևելքում կրակը դադարեցնելու անհարաժեշտության մասին: Ընդ որում՝ այդ հայտարարությունը հնչել էր Դոնեցկի մարզի Սլավյանսկ քաղաքում նոր բախումների համապատկերին: Փոխանցում է BBC-ն:

Նախորդ հոդվածը‘Երեւանում աղքատությունը խորանում է’
Հաջորդ հոդվածը‘Էլի վարկ. Այս անգամ Ասիական բանկից’