‘Պոռոշենկոն հետաձգել է այցը Թուրքիա և ԱԱՊԽ նիստ է հրավիրել’

1115

Ուկրաինայի նախագահ Պյոտր Պոռոշենկոն, Դոնեցկի մարզում իրավիճակի կտրուկ վատթրացման, իսկ ավելի ստույգ՝ ռուսաստանյան զորքերը Ուկրաինայի տարածք մտցնելու կապակցությամբ հետաձգել է իր աշխատանքային այցը Թուրքիա և շտապ կարգով Ուկրաինայի Ազգային անվտանգության և պաշտպանության խորհրդի նիստ է հրավիրել:

Հաղորդագրության մեջ ասվում է նաև, որ Ուկրաինան դիմել է իր եվրոպացի գործընկերներին՝ ՄԱԿ-ի ԱԽ-ի շտապ նիստ է հրավիրելու նախաձեռնությամբ:

«Աշխարհը պետք է գնահատական տա Ուկրաինայում իրավիճակի կտրուկ սրացմանը»,- ասել է Պոռոշենկոն: Փոխանցում է Interfax.ua-ն:

Նախորդ հոդվածը‘Յացենյուկն Արևմուտքին կոչ է արել շտապ հրավիրել ՄԱԿ-ի ԱԽ նիստ’
Հաջորդ հոդվածը‘Ռուսաստանցի 49 լրագրողների մուտքն Ուկրաինա կարգելվի’