Պոռոշենկոն միավորվելու կոչ է արել

402

Ուկրաինայի նախկին նախագահ Պյոտր Պոռոշենկոն Ուկրաինայի գործող նախագահ Վլադիմիր Զելենսկու իշխանության հակառակորդներին կոչ է արել միավորվել։

Դրա մասին նա հայտարարել է Կիևի օդանավակայանի մոտ հավաքված իր կողմնակիցների առջև ելույթ ունենալիս։ Ուկրաինայում նրան պետական դավաճանության մեղադրանք են ներկայացնում։

«Մենք այստեղ չենք եկել Պոռոշենկոյին պաշտպանելու։ Մենք այստեղ ենք, որպեսզի միավորվենք և պաշտպանենք Ուկրաինան»,- հայտարարել է նախկին նախագահը։

Նա նշել է, որ իրեն աջակցում է ոչ միայն իր «Եվրոպական համերաշխություն» կուսակցությունը, այլև ուրիշ քաղաքական ուժեր ևս, որոնք հանդես են գալիս ուկրաիանական գործող իշխանության դեմ։

«Շատ կարևոր է, որ մեզ հետ են նաև դեմոկրատական քաղաքական այլ ուժեր ևս, ինչը մեր միասնության խորհրդանիշն է։ Որովհետև հիմա մենք պետք է միավորվենք և ցույց տանք, որ միասնական Ուկրաինան ուժեղ է»,- ասել է Պոռոշենկոն՝ հավելելով, որ «ուժեղ Ուկրաինան» կարող է «հակահարված տալ Ռուսաստանին»։

Փոխանցում է tass.ru-ն։

Նախորդ հոդվածըԱհաբեկիչների վերաբերյալ տվյալները կհրապարակվեն
Հաջորդ հոդվածըFIFA The Best․ Թոմաս Տուխելը՝ աշխարհի լավագույն մարզիչ