‘Պոռոշենկոն Ուկրաինայի արևելքում երեք օրով երկարացրել է զինադադարը’

920

Ուկրաինայի նախագահ Պյոտր Պոռոշենկոն երկրի արևելքում զինադադարը երկարացրել է երեք օրով՝ մինչև հունիսի 30-ի ժամը 22.00:

Ինչպես հաղորդում է երկրի ղեկավարի պաշտոնական կայքը, ուրբաթ երեկոյան ավարտվող զինադադարը երկարացվել է ուժայինների հետ բանակցություններից հետո, Ազգային անվտանգության և պաշտպանության խորհրդի  որոշմամբ:

«Ուկրաինան ակնկալում է, որ զինադադարի ավարտին փակված կլինեն Ռուսաստանի Դաշնության տարածքում վարձկաններ հավաքագրող կետերը, և կդադարեցվի անօրինական զինված կազմավորումների տեղաշարժը Դոնեցկի և Լուգանսկի մարզերի տարածքներում», ասվում է նախագահի մամլո ծառայության հաղորդագրության մեջ:

Պոռոշենկոն հույս ունի, որ այդ ընթացքում կսկսվի իր կողմից առաջարկված խաղաղ պլանի իրականացումը:

Հաղորդագրության մեջ նաև նշվում է բոլոր պատանդներին, այդ թվում՝ ԵԱՀԿ դիտորդներին ազատ արձակելու անհրաժեշտության մասին:

Կրակի դադարեցման ռեժիմը խախտելու դեպքում Կիևն իրեն իրավունք է վերապահում ժամկետից շուտ դադարեցնել զինադադարը:

Միևնույն ժամանակ՝ ուրբաթ օրը ուկրաինական ՆԳՆ մամլո ծառայությունը հայտարարել է, որ կրակի դադարեցումից ի վեր երկրի արևելքում ուկրաինական ուժայինները կորուստներ են կրել՝  ավելի քան 20 զոհ և մեծ թվով վիրավորներ՝ մեկ շաբաթվա ընթացքում: Նույն օրը երեկոյան Ուկրաինայի ՊՆ-ն հաղորդել է Սլավյանսկի մատույցներում նոր մարտեր մասին, որոնց արդյունքում կան վիրավորներ: Հաղորդում է BBC-ն:

 

Նախորդ հոդվածը‘Ադրբեջանական կողմը գնդակոծել է Տավուշի մարզի սահմանամերձ գյուղերը’
Հաջորդ հոդվածը‘Հայկ Կյուրեղյանի հաղորդման հիման վրա ՀՔԾ-ում քրեական գործ է հարուցվել’