‘Պոռոշենկոն պահանջել է արագ ավարտին հասցնել ռազմական գործողությունը’

1019

Ուկրաինայի նախագահ Պյոտր Պոռոշենկոն պահանջել է արագ ավարտին հասցնել երկրի արևելքում անջատականների դեմ ռազմական գործողությունը: Այդ մասին, Интерфакс-Украина-ի փոխանցմամբ, հայտարարել է Ազգային անվտանգության և պաշտպանության խորհրդի քարտուղար  Անդրեյ Պոռուբին: Վերջինս չի նշել արևելքում ռազմական գործողությունների ավարտի ստույգ ժամկետ: «Միայն կարող եմ ասել, որ Ուկրաինայի նախագահը խնդիր է դրել  սեղմ ժամկետներում լուծել այդ խնդիրը»,- ասել է նա հունիսի 16-ին կայացած ճեպազրույցում:

Պորուբիի խոսքով՝ հակաահաբեկչական գործողության ավարտի ժամկետները հնարավոր չէ հստակ նշել նաև այն պատճառով, որ այնտեղ «իսկական ռազմական գործողություններ են ընթանում», և հակաահաբեկչական գործողությունների ընթացքում ուկրաինացի զինվորականները ստիպված են լինում բախվել բավական բարդ իրավիճակների՝ ականապատված կամուրջներ, ճանապարհներ, լավ զինված պահակակետեր:

Ավելի վաղ հաղորդվել էր, որ հունիսի 16-ին տեղի է ունենալու ԱԱՊԽ նիստ, որում, հնարավոր է, որոշում կայացվի Դոնբասում արտակարգ դրություն հայտարարելու մասին: Փոխանցում է lenta.ru-ն:

Նախորդ հոդվածը‘Իրավապաշտպան Լեյլա Յունուսը բողոքի ակցիա է իրականացրել ՆԱՏՕ-ի գագաթնաժողովում’
Հաջորդ հոդվածը‘ԱԱ 2014․ Խումբ G. Գերմանիա – Պորտուգալիա 4-0 (տեսանյութ)’