‘Պոռոշենկոն պաշտոնանկ է արել ՊՆ ղեկավարին’

1115

Ուկրաինայի նախագահ Պյոտր Պոռոշենկոն պաշտոնանկ է արել պաշտպանության նախարար Վալերի Գելետեյին:

Ինչպես հաղորդել է նախագահի մամլո ծառայությունը, ավելի վաղ Գելետեյը համապատասխան զեկուցագիրն է ներկայացրել պետության ղեկավարին: «Նախագահը նշել է, որ ժամանակն է փոխելու ռազմական գերատեսչության ղեկավարին»,- ասվում է Ուկրաինայի նախագահի պաշտոնական կայքում տեղադրված հաղորդագրության մեջ:

Երկուշաբթի Պոռոշենկոն Գերագույն ռադայի հաստատմանը կներկայացնի պաշտպանության նոր նախարարի թեկնածությունը:

Վալերի Գելետեյը պաշտպանության նախարարի պաշտոնում նշանակվել էր 2014 թ. հուլիսի սկզբին: Փոխանցում է BBC-ն:

Նախորդ հոդվածը‘ «Վերին Լարսն» անցնում է աշխատանքի ցերեկային ռեժիմի ‘
Հաջորդ հոդվածը‘Էվո Մորալեսի կողմնակիցները տոնում են հաղթանակը ‘