‘Պոռոշենկոն պատրաստ է զինադադար առաջարկել անջատականներին’

805

Ուկրաինայի նախագահ Պյոտր Պոռոշենկոն ներկայացրել է այն խաղաղության ծրագիրը, որն ինքը պատրաստ է առաջարկել անջատականներին երկրի արևելքում: Ըստ նրա՝ զորքերը կարող են դադարեցնել կրակը, որպեսզի հնարավորություն տան անջատականներին՝ ցած դնելու զենքը, իսկ «ռուսաստանյան վարձկաններին»՝ հեռանալու երկրի տարածքից:

Պոռոշենկոյի խոսքով՝ այդ ծրագիրը շուտով կկիրառվի գործնականում:

Ի դեպ, հայտարարություն անելուց առաջ Պոռոշենկոն հեռախոսազրույց է ունեցել Պուտինի հետ:

Պոռոշենկոյի մամլո ծառայությունից նշել են, որ զինադադարը կարող է հայտարարվել «մի քանի ժամ կամ մի քանի օր հետո»: Փոխանցում է BBC-ն:  

Նախորդ հոդվածը‘«Դեմ եմ». Հովիկ Աբրահամյանի գլխավորած նոր կառավարությունն իր խոստումներից ոչ մեկը չի կատարել ‘
Հաջորդ հոդվածը‘ԲՀԿ–ականը Սերժ Սարգսյանին. «Պահանջել ենք և շարունակելու ենք պահանջել»’