‘Պոռոշենկոն Պուտինին կոչ է արել համագործակցել լրագրողներին և ակտիվիստներին ազատ արձակելու հարցում’

899

Ուկրաինայի նախագահ Պյոտր Պոռոշենկոն երեքշաբթի օրը հեռախոսազրույց է ունեցել ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հետ, որի ընթացքում երկու երկրների նախագահները քննարկել են մի քանի առաջնահերթ հարցեր՝ Ուկրաինայի արևելքում կրակը դադարեցնելու վերաբերյալ: Այս մասին հաղորդել է Ուկրաինայի նախագահի մամլո քարտուղար Սվյատոսլավ Ցեգոլկոն:

«Հեռախոսազրույցի ընթացքում Պյոտր Պոռոշենկոն Ռուսաստանի նախագահին կոչ արեց համագործակցել ձերբակալված բոլոր լրագրողներին և ակտիվիստներին ազատ արձակելու հարցում»,- գրառել է Ցեգոլկոն իր facebook-յան էջում: Փոխանցում է Interfax-ը:

Նախորդ հոդվածը‘Չինաստանում պայթյուն է տեղի ունեցել զինապահեստում. կա 17 զոհ’
Հաջորդ հոդվածը‘Սիրիական օդուժի հարվածներից զոհվել է յոթ փախստական’