‘Պոռոշենկոն Ռուսաստանին կոչ է անում դուրս բերել զորքերը և փակել սահմանը’

950

Ուկրաինայի նախագահ Պյոտր Պոռոշենկոն, որ այցով գտնվում է Ավստրալիայում, ռուսաստանյան իշխանություններին է դիմել՝ կոչ անելով դուրս բերել զորքերը ուկրաինական տարածքից և փակել ռուս-ուկրաինական սահմանը:

«Խնդրում եմ, դո՛ւրս բերեք զորքերն իմ տարածքից… Խնդրում եմ, փակե՛ք սահմանը: Եւ ես խոստանում, եմ, որ եթե դուք փակեք սահմանը, ապա մեկ, երկու, երեք շաբաթ անց Ուկրաինայում խաղաղություն ու կայունություն կտիրի: Ամեն ինչ շատ պարզ է»,- ասել է Պոռոշենկոն Ավստրալիայի վարչապետ Թոնի Էբոթի հետ համատեղ մամլո ասուլիսում: Փոխանցում է BBC-ն:

Նախորդ հոդվածը‘ՌԴ նախագահ Պուտինը պաշտոնական այցով մեկնել է Հնդկաստան’
Հաջորդ հոդվածը‘Ֆրանսիայում կործանիչն ընկել է հաշմանդամների տան վրա’