‘Պոռոշենկոն սուգ է հայտարարել Դոնեցկում զոհված հանքափորների համար’

1043

Ուկրաինայի նախագահ Պյոտր Պոռոշենկոն մարտի 5-ը սգո օր է հայտարարել՝ Զասյադկոյի անվան հանքավայրում չորեքշաբթի տեղի ունեցած վթարի արդյունքում զոհված հանքափորների համար:

Ինչպես հաղորդում է Ուկրաինայի նախագահի կայքը, սգո օրը երկրի ողջ տարածքում կեսօրին զոհերի հիշատակը կհարգեն մեկ րոպե լռությամբ, պետական իշխանության բոլոր շենքերի վրա կիջեցվի Ուկրաինայի պետական դրոշը:

Դոնեցկի շրջանային իշխանությունների տվյալներով՝ Զասյադկոյի անվան հանքավայրում զոհերի թիվը կազմում է 33 մարդ: Միևնույն ժամանակ՝ ինքնահռչակ Դոնեցկի ժողովրդական հանրապետության ԱԻՆ մամլո ծառայությունը հայտարարել է, որ տվյալ պահին հայտնաբերվել են 23հանքափորների մարմինները, իսկ ևս ինը հանքափորների ճակատագիրն անհայտ է:

Անջատականների տվյալներով՝ պայթյունը տեղի է ունեցել չորեքշաբթի, առավոտյան ժամը 5-ին, վթարի պատճառ է դարձել գազաօդային խառնուրդի պայթյունը՝ մեթանի արտահոսքի պատճառով: Պայթյունի պահին հանքում 230 մարդ է եղել: Փոխանցում է BBC-ն:

Նախորդ հոդվածը‘Գյումրիում Ավետիսյանների ընտանիքի սպանության մեջ մեղադրվողը դատահոգեբուժական փորձաքննություն կանցնի’
Հաջորդ հոդվածը‘«Մանչեսթեր Յունայթեդը» ցանկանում է գնել «Բորուսիայի» կիսապաշտպանին’