‘Պոռոշենկոն տեղեկացրել է գերի ընկած 57 զինվորականների ազատ արձակման մասին’

970

Ուկրաինայի նախագահ Պյոտր Պոռոշենկոն հայտարարել է գերությունից 57 զինվորականների ազատվելու մասին: Այդ մասին երկրի ղեկավարը գրառում է արել facebook-ի իր էջում:

Պոռոշենկոն նշել է, որ 21 մարդ ազատ է արձակվել հինգշաբթի՝ սեպտեմբերի 11-ին, ևս 36-ը՝ ուրբաթ գիշերը:

Միևնույն ժամանակ՝ աշխարհազորայինների շտաբում РИА Новости-ին տեղեկացրել են, որ ուրբաթ գիշերը աշխարհազորայինները հանձնել են 31 զինվորականների՝ փոխարենն ստանալով Դոնբասի ինքնապաշտպանության 36 մարտիկների:

Ռազմագերիների փոխանակման մասին պայմանավորվածությունը ձեռք է բերվել Մինսկում սեպտեմբերի 5-ին, Ուկրաինայի արևելքում իրավիճակի կարգավորման հարցով կոնտակտային խմբի հանդիպմանը: Փոխանցումէ lenta.ru-ն:

Նախորդ հոդվածը‘Կոլումբիայի մայրաքաղաքում «բանտ» են սարքել քաղաքային պուրակում’
Հաջորդ հոդվածը‘Պոռոշենկոն վաճառում է Սևաստոպոլի իր գործարանը’