‘Պոռոշենկոն և Պուտինը պայմանավորվել են կրակի դադարեցման մասին. Ուկրաինական կողմը հաստատում է, ռուսականը՝ հերքում’

929

Ուկրաինայի նախագահ Պյոտր Պոռոշենկոյի լրատվական ծառայությունը քիչ առաջ հաղորդագրություն է տարածել, համաձայն որի՝ Պոռոշենկոյի և ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հեռախոսային բանակցությունների արդյունքում կողմերը համաձայնության են եկել Դոնբասում ռազմական գործողությունների դադարեցման մասին: Այնուհետև նմանատիպ հայտարարություն է տեղադրվել նաև Ուկրաինայի ղեկավարի Թվիթերում:

Սակայն ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը հերքել է այդ տեղեկատվությունը՝ հայտնելով, որ Ռուսաստանը հակամարտության կողմ չէ և ֆիզիկապես չէր կարող նման պայմանավորվածության գալ: Պեսկովը միայն հաստատել է հեռախոսազրույցի փաստը և նշել, որ նախագահները քննարկել են հակամարտության կարգավորման ուղիները:

Նախորդ հոդվածը‘Ղրիմի իշխանություններն ազգայնացրել են Կոլոմոյսկու ունեցվածքը հանրապետությունում’
Հաջորդ հոդվածը‘Խմբագրական. «Ֆիլմ, ֆիլմ, ֆիլմ». երիտասարդ թոշակառուն և կյանքի դասերը’