Պոռոշենկո․ Մինսկի պայմանագրերն ինձ օգնեցին զինելու Ուկրաինան

247

Ուկրաինայի նախկին նախագահ Պյոտր Պոռոշենկոն կարծում է, որ Մինսկի պայմանագրերն իրեն թույլ են տվել զինելու Ուկրաինան։

Երեքշաբթի Corriere della Sera թերթին տված հարցազրույցում նա ուկրաինական բանակն անվանել է «լավագույն բանագնացը» և հայտարարել, որ Ուկրաինայի զինված ուժերի հակահարձակումը, որը կդառնա «ընդհանուր գրոհ», կսկսվի «մոտակա ժամերին»։

«Մինսկի պայմանագրերը ձախողվեցին, բայց դրանք անհրաժեշտ էին։ Դրանք ստորագրելուց անմիջապես հետո ես հրավիրեցի ՆԱՏՕ-ական հրահանգիչների, զենք ու տեխնիկա գնեցի։ Իմ նախագահության օրոք մենք կառուցեցինք բանակը։ Այսպես, 2022 թ․ մենք 150 հազար մարդ ունեինք, որոնք պատրաստ էին դիմագրավելու։ Հենց ԱՄՆ նախագահ Ջո Բայդենը չեղարկեց այն պատժամիջոցները, որոնք խանգարում էին մեզ զենք տալ, մենք պետք է միշտ դա հիշենք, բայց մենք ինքներս ենք դիմադրության կենդանի վահանը ստեղծել։ Մինսկի միջոցով ես ժամանակ շահեցի, և հիմա մենք ունենք զենք, փող և դաշնակիցներ»,- ասել է Պոռոշենկոն՝ նաև տեղեկացնելով, որ «հատուկ ռազմական գործողության» մեկնարկից հետո սեփական միջոցներից 70 մլն դոլար է ծախսել ՈՒԶՈՒ-ին սպառազինությամբ ապահովելու համար։

Պոռոշենկոն կարծում է, որ «ոչ մի երաշխիք» չի ապահովի իր Ուկրաինայի անվտանգությունը՝  բացի ՆԱՏՕ-ին լիարժեք անդամակցությունից։

Փոխանցում է tass.ru-ն։

Նախորդ հոդվածըԸստ Ռոբերտ Քենեդի կրտսերի՝ Ուկրաինայում ԱՄՆ-ի կենսալաբորատորիաներ կան
Հաջորդ հոդվածըԵՄ-ում աղետ են համարում Ավստրիայում և Սլովակիայում ռուսամետ ուժերի հնարավոր հաղթանակը