‘Պոռոշենկո. անջատականները նույնպես հեռացնում են սպառազինությունը’

1065

Ուկրաինայի նախագահ Պյոտր Պոռոշենկոն նշել է, որ երկրի արևելքում ռուսաստանամետ անջատականները, Մինսկում փետրվարյան  պայմանավորվածությունների համաձայն՝դուրս են բերել իրենց ծանր սպառազինության «զգալի մասը»:

Ուկրաինական Առաջին ազգային հեռուստատեսությանը տված հարցազրույցում Պոռոշենկոն տեղեկացրել է, որ կառավարական ուժերը նույնպես դուրս են բերել ծանր հրետանու և հրթիռային համակարգերի «առյուծի բաժինը»:

Ծանր սպառազենքը, ըստ տեսակի և հեռահարության՝ 50-ից 140 կմ հեռացնելու գործընթացը նախատեսված էր ավարտել մինչև մարտի սկիզբը: 

Կրակի դադարեցումն ընդհանուր առմամբ պահպանվում է, թեպետ առանձին տեղերում շարունակում են բախումներ տեղի ունենալ: Հակամարտող կողմերը ժամանակ առ ժամանակ զինադադարը խախտելու  կամ ուժերը վերադասավորելու նպատակով այն օգտագործելու մեղադրանքներ են ներկայացնում միմյանց: Փոխանցում է BBC-ն:

Նախորդ հոդվածը‘Կիրառված բռնությունների արդյունքում անձը խոստովանել է չկատարված հանցագործությունը’
Հաջորդ հոդվածը‘Դել Բոսկե. «Չեմ խորանա «Ռեալի» անկման մանրամասների մեջ»’