Պոռոշենկո. «Կարգին ծիծաղեցի»

701

Ուկրաինայի նախկին նախագահ Պյոտր Պոռոշենկոն, որի նկատմամբ անցյալ ամիս պետական դավաճանության կասկածանք է առաջադրվել, Facebook-ի իր էջում գործող նախագահ Վլադիմիր Զելենսկուն ուղղված սպառնալից մեմ է տեղադրել։

Վերջինս երկու լուսանկարներից կազմված կոլաժ է։ Ետին պլանում «Квартал 95» ստուդիայի համերգից մի դրվագ է, որտեղ Զելենսկին կանգնած է դաշնամուրի ետևում՝ ձեռքերը բարձրացրած և շալվարն իջեցրած։ Առաջին պլանում ծաղրանկարի հեղինակը պատկերել է Պոռոշենկոյին՝ դանակը ձեռքին։

«Բարեկամներ, շնորհակալ եմ վերջին տարում հումորի խելագար չափաբաժնի համար։ Ձեր մեմերը չտեսնված են։ Կարգին ծիծաղեցի»,- գրել է Պոռոշենկոն։

Փոխանցում է ria.ru-ն։

Նախորդ հոդվածըՊարզվել է ահաբեկչական ակտ իրականացրած մահապարտի ինքնությունը
Հաջորդ հոդվածըԱրման Աղաջանյան. «Ձեր մասնագիտական ինքնասիրությունը չի՞ վիրավորվում նման գնահատականից»