‘Պորոշենկոն հայտնել է հրաձգության մասին Կրամատորսկում ‘

1052

Կրամատորսկում ուկրաինական ուժայինների գլխավոր շտաբը հրետանային հարված է ստացել: Այս մասին հաղորդել է երկրի նախագահ Պետր Պորոշենկոն՝ Գերագույն Ռադայում ելույթ ունենալու ժամանակ: Փոխանցում է РИА Новости:

«Հարվածը հասցվել է շտաբին, բայց երկրորդ զարկը դիպել է Կրամատորսկի բնակելի թաղամասերին, որն այժմ, իբր, գտնվում է թիկունքում»,- հայտարարել է Ուկրաինայի նախագահը:

Նախնական տեղեկության համաձայն, ռմբակոծության արդյունքում զոհվել է 3 մարդ: Եւս 15-ը վիրավոր են:

Ինքնահռչակ Դոնեցկի ժողովրդական հանրապետության ներկայացուցիչները հերքել են իրենց մասնակցությունը հրետակոծությանը: «Ոչ մի հարված որեւէ տեսակի զենքից Կրամատորսկի ուղղությամբ մեր կողմից չի արձակվել»,- РИА Новости-ին հայտարարել է աշխարհազորայինների շտաբի ներկայացուցիչը:

Կրամատորսկը, 2014թ հուլիսից գտնվում է ուկրաինական ուժայինների վերահսկողության տակ: Մինչ այդ պահը զինված բախումներ էին կատարվում քաղաքում: Ներկա պահին քաղաքի հեռավորությունը կրակի գծից կազմում է մոտ 60 կիլոմետր:

Իրավիճակը Ուկրաինայի արեւելքում սրվել է 2015թ հունվարի կեսերին Դոնեցկի օդանավակայանի համար վերսկսված մարտերի պատճառով: Այնուհետեւ բախումներ սկսվեցին ռազմաճակատի ողջ երկայնքով:

Նախորդ հոդվածը‘Վլադիմիր Պուտինը ժամանել է Կահիրե’
Հաջորդ հոդվածը‘Պուտինը Եգիպտոսի նախագահին Կալաշնիկովի ինքնաձիգ է նվիրել ‘