‘Պորոշենկոն ուկրաինական Ռադային է ներկայացրել ԵՄ հետ ասոցացման համաձայնագիրը ‘

905

 

Ուկրաինայի նախագահ Պետրո Պորոշենկոն Գերագույն Ռադայի քննարկմանն  է ներկայացրել Եվրամիության հետ ասոցացման համաձայնագիրը, տեղեկացնում է ուկրաինական խորհրդարանի պաշտոնական կայքը:

Ուկրաինան Եվրամիության հետ ստորագրել է ասոցացման համաձայնագրի տնտեսական մասը` խորը եւ համապարփակ ազատ առեւտրի մասին պայմանագիրը հունիսի 27-ին:

Նախատեսվում է, որ Ռադան ու Եվրախորհրդարանը միաժամանակ կվավերացնեն համաձայնագիրը սեպտեմբերի 16-ին:

Միեւնույն ժամանակ, հայտնի է, որ ԵՄ-ը եւ Ուկրաինան համաձայնել են ասոցացման համաձայնագրի կիրառությունը հետաձգել մինչեւ 2015-ի դեկտեմբերի 31-ը:

Եվրամիության հետ Կիեւի մերձեցման գործընթացը նախկինի պես անհանգստացնում է Մոսկվային: Վլադիմիր Պուտինն այսօր խորհրդակցություն է անցկացրել Ռուսաստանի անվտանգության խորհրդի մշտական անդամների հետ, որի ընթացքում, ըստ Պուտինի մամլո խոսնակի, քննարկվել են համաձայնագրի` Ռուսաստանի եւ Ուկրաինայի տնտեսությունների վրա հնարավոր բացասական հետեւանքների հարցը: 

Նախորդ հոդվածը‘Ալինա Կաբաեւան հեռանում է Պետդումայից’
Հաջորդ հոդվածը‘ԶԼՄ. Հիլարի Քլինթոնի այցն Այովա խոսում է նախագահի պաշտոնի համար պայքարելու նրա մտադրության մասին’