‘Պորտուգալացի մարզիչ Պաուլու Ֆոնսեկան կգլխավորի իտալական «Ռոման’

749

Դոնեցկի «Շախտյորի» պորտուգալացի մարզիչ Պաուլու Ֆոնսեկան կգլխավորի իտալական «Ռոման»։ 46-ամյա մասնագետը բանակցել է «Ռոմայի» ներկայացուցիչների հետ եւ համաձայնության հասել երեք տարվա պայմանագիր կնքելու վերաբերյալ։ Իտալական ակումբում Ֆոնսեկայի տարեկան աշխատավարձը կլինի 2,5 միլիոն եվրո։ «Շախտյորի» հետ պայմանագրով ժամանակից շուտ խզման դեպքում նախատեսված է 5 միլիոն եվրոյի փոխհատուցում ակումբին։

Ֆոնսեկան «Շախտյորը» գլխավորում է 2016 թվականից՝ երեք անգամ նվաճելով Ուկրաինայի չեմպիոնի տիտղոսը։

Ուկրաինական ակումբի նախագահ Ռինատ Ախմետովը հայտարարել էր, որ եվրոպական առաջատար ակումբներից առաջարկի դեպքում, չի խոչընդոտի Ֆոնսեկայի հեռանալուն։

Նախորդ հոդվածը‘Երեկոյան կանձրեւի’
Հաջորդ հոդվածը‘Թրամփը Բրիտանիայի այցն ավարտել է հանդիսավորությամբ’