‘Պորտուգալիայի հավաքականի խաղացողները Հայաստանի հավաքականի հետ խաղի մասին’

1459

«Բրագայի» ֆուտբոլիստ Տյագու Գոմեսն առաջին անգամ է հրավիրվել Պորտուգալիայի հավաքական և Հայաստանի ազգային թիմի հետ Եվրո-2016-ի ընտրական փուլի խաղից առաջ նշել է, որ իրենց սպասվում է բարդ հանդիպում:

«28 տարեկանում առաջին անգամ եմ հրավիրվել Պորտուգալիայի հավաքական, սակայն երբեք ուշ չէ: Միշտ երազել եմ այս մասին և կներդնեմ ուժերիս 200 տոկոսը: Հայաստանի հավաքականը բարդ մրցակից է: Ընդհանրապես չեն լինում հեշտ հանդիպումներ և պետք է ցուցադրենք  հաջող խաղ»:

Պորտուգալիայի հավաքականի պաշտպան Բրունո Ալվեշը Եվրո-2016-ի ընտրական փուլի Հայաստանի ազգային թիմի հետ խաղից առաջ նշել է, որ հանդիպումը շատ կարևոր է իրենց համար:

«Այս փուլում Հայաստանի հավաքականի հետ խաղը շատ կարևոր է մեզ համար: Եթե հաղթենք, ապա կլինենք խմբի առաջատարներից: Հայաստանի հավաքականը բարդ մրցակից է և խնդիրներ է ստեղծել այլ հավաքականների համար: Սակայն առաջին հերթին պետք է կենտրոնանանք մեր խաղի վրա: Հաղթելու համար պետք է ցուցադրենք մեր լավագույն որակները»:  Պորտուգալացի ֆուտբոլիստների տեսակետն է ներկայացրել A Bola-ն:

Հիշեցնենք, որ Պորտուգալիա — Հայաստան հանդիպումը կկայանա նոյեմբերի 14-ին

Նախորդ հոդվածը‘ Պորտուգալիա-Հայաստան հանդիպումը կսպասարկի հույն մրցավարը’
Հաջորդ հոդվածը‘ Պորտուգալիայի հավաքականը պատրաստվում է Հայաստանի դեմ խաղին (ֆոտոշարք, տեսանյութ)’