‘
Պորտուգալիայի ֆուտբոլի ֆեդերացիայի նախագահ Ժոան Պինտուն հույս ունի, որ իր երկրի ազգային ընտրանու առաջատար Քրիստյանո Ռոնալդուն, ով վերջին շաբաթվա ընթացքում ազդրի վնասվածքի պատճառով մարզվում է անհատական գրաֆիկով, Աշխարհի առաջնությանը կմեկնի լավագույն մարզավիճակ ձեռք բերած:
« Բժշկական շտաբը լավ է կատարում ի աշխատանքը, և մենք հույս ունենք, որ Ռոնալդուն Աշխարհի առաջնությանը 100%-ով կցուցադրի իր հնարավորությունները: Ամեն оր նկատելի է նրա առաջընթացը», — նկատել է Ժոան Պինտուն:
Աշխարհի առաջնությունում Պորտուգալիայի հավաքականը կխաղա G խմբում, որտեղ նրա հակառակորդները կլինեն Գերմանիայի, Գանայի և ԱՄՆ-ի հավաքականները:
‘