‘Պորտուգալիան առայժմ չունի գլխավոր մարզիչ’

846

Պորտուգալիայի ֆուտբոլի ֆեդերացիան երեկ հաղորդել է, որ հավաքականի գլխավոր մարզիչ, 45-ամյա Պաուլու Բենտուն թողնում է իր պարտականությունները փոխադարձ համաձայնությամբ: Այս մասին տեղեկացնում է  վերոնշյալ կառույցի պաշտոնական կայքը՝ նշելով, որ մարզչի հետ պայմանգիրն ավարտվել է սեպտեմբերի 11-ին:

Պորտուգալիայի ֆուտբոլի ֆեդերացիայի ղեկավարությունը որոշում է ընդունել չերկարաձգել պայմանագիրը մասնագետի հետ։ Աշխարհի առաջնությունում անհաջող հանդես գալուց հետո Բենտուի թիմը նաև անհաջող մեկնարկել Եվրո-2016-ի ընտրական փուլում`սեփական հարկի տակ պարտվելով Ալբանիային:

Առայժմ հայտնի չէ, թե ում ղեկավարությամբ է գործելու Պորտուգալիայի հավաքականը։ Նշենք նաև, որ այսօր տեղեկատվություն է հայտնվել այն մասին, որ Պորտուգալիայի ֆուտբոլի ֆեդերացիան արդեն դիտակում է այս պաշտոնում երկու հավակնորդների՝ Ֆերնանդու Սանտուշի և Վիկտոր Պերեյրայի թեկնածությունը:

Հիշեցնենք, որ Պորտուգալիայի հավաքականը Հայաստանի ընտրանու հետ ընդգրկված է միևնույն ընտրական խմբում:

Նախորդ հոդվածը‘Նոր Հարավային Ուելսի օրենսդիր մարմինը դատապարտել է ԼՂ-ի և ՀՀ-ի նկատմամբ Ադրբեջանի ագրեսիան ‘
Հաջորդ հոդվածը‘Խմբագրական.Սահմանադրական փոփոխությունները եւ «սֆերիկ ձին վակուումում»’