Պորտուգալիան ուժեղ էր Չեխիայից, Իսպանիան՝ Շվեյցարիայից (տեսանյութ)

322

Ֆուտբոլի Ազգերի լիգայի A լիգայի երկրորդ խմբի երրորդ տուրում Պորտուգալիայի հավաքականն ընդունեց չեխերին եւ առավելության հասավ 2։0 հաշվով։

Խմբի մյուս խաղում Իսպանիայի թիմը հյուրընկալվեց շվեյցարացիներին եւ հաղթանակ տարավ նվազագույն հաշվով։

Պորտուգալիան 7 միավորով գլխավորում է երկրորդ խմբի մրցաշարային աղյուսակը։ Իսպանիան հետ է 2 միավոր եւ երկրորդն է։ Չեխիան երրորդն է՝ 4 միավոր։ Շվեյցարիան երեք պարտություն է կրել։

Ազգերի լիգա․ լիգա, երկրորդ խումբ, երրորդ տուր

Պորտուգալիա — Չեխիա՝ 2։0 (տեսանյութ)

Ժոաու Կանսելու, 33, Գոնսալու Գեդեշ, 38

Շվեյցարիա — Իսպանիա՝ 0։1 (տեսանյութ)

Պաբլո Սարաբիա, 13

Նախորդ հոդվածըՄեդվեդև․ «Նրանք այլանդակ վիժվածքներ են»
Հաջորդ հոդվածըԱնգլիայի Պրեմիեր լիգայի հանդիպումները չեն հեռարձակվի Ռուսաստանում