‘Պորտուգալիան ու Թուրքիան ընդդեմ «հայկական ահաբեկչության». ՀՀ ԱԳՆ-ն գիտի՞’

1761

Հունիսի 7-ին Պորտուգալիայի մայրաքաղաք Լիսաբոնի Օեիրաշի շրջանում բացվել է մի հուշարձան, որը նվիրված է Պորտուգալիայում Թուրքիայի դեսպանի և նրա կնոջ հիշատակին, ովքեր սպանվել են 1982-ի հունիսի 7-ին: «Ծայրահեղական հայկական մի խմբավորում ստանձնել է այս ահաբեկչական գործողության պատասխանատվությունը»,- նշված է հուշարձանի վրա: Այն տեղադրվել է Պորտուգալիայում Թուրքիայի դեսպանատան և տեղական իշխանությունների ջանքերով:
Հուշարձանին կից գրությունը տեղեկացնում է, որ այն «վկայում է ակաբեկչության դեմ Պորտուգալիայի ու Թուրքիայի համատեղ դիրքորոշման մասին»:
Մոտ 31 տարի առաջ Պորտուգալիայում Թուրքիայի դեսպան Էրկուտ Ակբայը սպանվել էր իր տան մոտ, որը գտնվել է օրերս բացված հուշարձանի մոտակայքում: Նրա կինը ծանր վիրավորվել էր և մոտ 8 ամիս կոմայում մնալուց հետո մահացել Անկարայի հիվանդանոցներից մեկում: Հարձակման պատասխանատվությունը ստանձնել էր «Հայկական ցեղասպանության արդարության մարտիկներ» կազմակերպությունը՝ նպատակ ունենալով վրեժ լուծել Թուրքիայում հայերի ցեղասպանության համար և աշխարհի ուշադրությունը հրավիրել խնդրի վրա:
Դեսպանի սպանությունից մոտ մեկ տարի անց՝ 1983-ի հուլիսի 27-ին, «Հայ հեղափոխական բանակի» 5 մարտիկներ հայոց ցեղասպանության թեմայի վրա աշխարհի ուշադրությունը հրավիրելու նպատակով մտել էին Պորտուգալիայում Թուրքիայի դեսպանատուն և երկու պայթյուն իրականացրել: Լիսաբոնյան հնգյակի գործողության արդյունքում բացի հարձակումը կատարած հնգյակից զոհվել էին նաև դեսպանի փոխանորդի կինն ու մի պորտուգալացի ոստիկան:

Հ.Գ. Հուշարձանի բացման փաստի վրա հատկապես հրավիրում ենք ԱԳ նախարարության ուշադրությունը: Հուսանք, սակայն, որ սա կարժանանա իրական ուշադրության, եւ ոչ թե հունգարահայ համայնքի կողմից Սաֆարովի հնարավոր ազատ արձակման վերաբերյալ Հայաստան ուղարկված նամակի ճակատագրին

Նախորդ հոդվածը‘Իտալիա – Իսպանիա. Եվրոպայի երիտասարդական առաջնություն, եզրափակիչ, Ուղիղ’
Հաջորդ հոդվածը‘Տարոն Մարգարյանի ունեցվածքի հարցով Կոնգրեսը կդիմի դատարան’