‘Պորտուգալիա- Գանա. «Սելեսաո»-ի և «Չորս աստղերի» պայքարը’

1067

 

G խումբ, հունիսի 26,  ժամը՝ 20:00,  Բրազիլիա, «Բրազիլիայի ազգային մարզադաշտи»,

Գլխավոր մրցավար՝ Նաբաֆ Շուքրալա (Բախրեյն)

Բրազիլիայի մայրաքաղաքը կընդունի երկու հետնապահներին՝  Պորտուգալիային և Գանային: Այս հավաքականները երկու խաղերի արդյունքում հավաքել են մեկական միավոր: Ի դեպ, ԱՄՆ-ի հետ խաղում պորտուգալացիները  վերջին րոպեներին կարողացան հավասարեցնել խաղի հաշիվը և խաղաղ ելք կնքել՝ պահպանելով հաջորդ փուլ դուրս գալու հավանականությունը:  

Աֆրիկացիներն էլ հաջողությամբ կարողացան դիմակայել Յոհաիմ Լյովի  գերմանական մեքենային հարձակմանը և հանդիպումն ավարտեցին  2:2 հաշվով: Պետք է խոստովանել, որ թեև հավաքած մեկ միավորի, Բենտուի հավաքականը մտովի կարող է հրաժեշտ տալ մունդիալին: Ամբողջ հարցը գնդակների տարբերության մեջ է, որը հաշվի կառնվի տեղերի դասավորվածության դեպքում: Իսկ այստեղ լրիվ տապալում է՝  – 2-6, իսկ պատճառը Գերմանիայի հետ խաղի տխուր արդյունքն է:

 Պորտուգալիայի և Գանայի հավաքականների միակ մրցակիցը ԱՄՆ-ի հավաքականն է:  Կարող եք չկասկածել, որ անզիջում Գանայի ընտրանին կենաց ու մահու պայքար կմղի, թեև նրա կազմում այսоր չենք տեսնի առաջատարներից մեկին՝ Սալի Մունտարին, ով որակազրկվել է:

Նախորդ հոդվածը‘Միջբանկային շուկայում արտարժույթով իրականացված անկանխիկ գործարքների ծավալը կազմել է 1.5 մլն դոլար ‘
Հաջորդ հոդվածը‘Իրաք. Մալիկին մտադիր չէ ձևավորել ազգային միասնության կառավարություն’