Պորտուի ֆուտբոլիստը կարող է տեղափոխվել անգլիական գրանդ

376

«Պորտուի» կիսապաշտպան Վիտինյան կարող է տեղափոխվել Անգլիայի Պրեմիեր Լիգա։

Ֆուտբոլիստի ծառայություններով հետաքրքրված է «Մանչեսթեր Յունայթեդը»։ 22-ամյա Վիտինյան ԱՊԼ-ում խաղալու փորձ ունի։ Վերջինս հանդես է եկել «Վուլվերհեմփթոնի» կազմում, սակայն ելույթներն այնքան էլ տպավորիչ չեն եղել։

Կիսապաշտպանը, որի տրանսֆերային արժեքը գնահատվում է 30 միլիոն եվրո, 2021/22 մրցաշրջանում մասնակցել է 47 հանդիպման՝ դառնալով 4 գոլի հեղինակ և կատարելով 5 գոլային փոխանցում։

Նախորդ հոդվածըԻնչու է հետաձգվել Աբասի այցը Ռուսաստան
Հաջորդ հոդվածըԵվրոպայում արտակարգ շոգ եղանակ է հաստատվում