Պուշիլինը՝ «մարդասիրական զինադադարի» մասին

345

ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Անտոնիու Գութերեշի կոչերը հումանիտար օգնությունն անվտանգ տեղ հասցնելու նպատակով «մարդասիրական զինադադարի» մասին՝ տարակուսանք են հարուցում, հայտարարել է Դոնեցկի ժողովրդական հանրապետության ղեկավար Դենիս Պուշիլինը։

Նա այդ առաջարկը վտանգավոր է համարում։

 Ըստ Պուշիլինի՝ ԴԺՀ-ում  աշխատող ՄԱԿ-ի գործակալության բոլոր գրասենյակները տեղեկացված են  «ուկրաինական զինված կազմավորումների կողմից գնդակոծության հետևանքով ԴԺՀ-ի ամենատուժած շրջաններ մարդասիրական օգնություն հասցնելու մշակված մեխանիզմների մասին», նշել է Պուշիլինը։

Փոխանցում է tass.ru-ն։

Նախորդ հոդվածըՌուսաստանցի թենիսիստներին թույլ չեն տա մասնակցել Ուիմբլդոնի մրցաշարին
Հաջորդ հոդվածըԳՍԴԿ համանախագահը՝ ի պաշտպանություն Ուկրաինայի՝ ԵՄ-ին անդամակցելու հեռանկարի