Պուշիլին․ Մահապատժի դատավճիռը փոխելու հիմքեր չեմ տեսնում

401

Ինքնահռչակ Դոնեցկի ժողովրդական հանրապետության ղեկավար Դենիս Պուշիլինը լրագրողներին հայտարարել է, թե ԴԺՀ գերագույն դատարանի կողմից մահապատժի դատապարտված  Մեծ Բրիտանիայի երկու քաղաքացիներին և Մարոկկոյի մեկ քաղաքացուն ներելու հիմքեր չի տեսնում։

«Նրանք Ուկրաինա են եկել այստեղ փողի դիմաց սպանելու նաև քաղաքացիական բնակչությանը։ Ուստի ես առայժմ հիմքեր չեմ տեսնում խոսելու ինչ-որ մեղմացման,  դատավճիռը փոխելու մասին։ Ես կարծում եմ, որ դատարանը միանգամայն արդարացի վճիռ է կայացրել երեքի նկատմամբ էլ»,- հայտարարել է Պուշիլինը։

Երեքն էլ ԴԺՀ-ում վարձկաններ են ճանաչվել։ Նրանք մասնակի ընդունել են իրենց մեղքը։ Դատավճիռը կարող է բողոքարկվել մեկ ամսվա ընթացքում։

Իր քաղաքացիների նկատմամբ մահապատժի դատավճռի առթիվ վրդովմունք է հայտնել Մեծ Բրիտանիայի կառավարությունը։ ՄԱԿ-ը կոչ  է արել դատապարտյալներին համարել ռազմագերի։

Փոխանցում է euronews-ը։

Նախորդ հոդվածըՉինաստանի հավակնոտ տիեզերական ծրագրերը
Հաջորդ հոդվածըԲորելն ընդգծել է ՌԴ–ի հետ ԵՄ–ի երկխոսելու կարևորությունը