Պուշկովը ծաղրել է Զելենսկու և Բայդենի լուսանկարը

440

Սենատոր Ալեքսեյ Պուշկովը մեկնաբանել է ԱՄՆ-ի և Ուկրաինայի նախագահներ Ջո Բայդենի և Վլադիմիր Զելենսկու համատեղ լուսանկարը Գլազգոյում ընթացող բնապահպանական  COP26 գագաթնաժողովի ժամանակ։

Ավելի վաղ Ուկրաինայի նախագահը հայտարարել էր, թե համաժողովի ընդմիջմանը ԱՄՆ նախագահի հետ քննարկել է Դոնբասում անվտանգության հարցը, և համապատասխան լուսանկար էր տեղադրել։

«Զելենսկին այնպես է հայացքը մխել Բայդենին, նրա դեմքն այնպիսի անկեղծ հիացմունք է արտահայտում, որ կարծես դա նրա կյանքի ամենաերջանիկ պահն է։ Իսկ գուցե Բայդենին տեսնելն իսկապե՞ս էլ նրա համար մեծ երջանկություն է։ Չէ՞ որ ամեն մարդ երջանկության իր չափանիշն ունի»,- գրել է Պուշկովը սոցցանցում։

Փոխանցում է ria.ru-ն։

Նախորդ հոդվածըԲոլիվիայի դեսպանն ազատվել է պաշտոնից՝ TikTok-ում հրապարակման համար
Հաջորդ հոդվածըԳիտնականներն արձանագրել են ամենահզոր մագնիսական փոթորիկներից մեկը