Պուշկովը կանխատեսում է Սաակաշվիլիի ճակատագիրը

493

Սենատոր Ալեքսեյ Պուշկովը հայտարարել է, թե Վրաստանի նախկին նախագահ Միխեիլ Սաակաշվիլին «ուժասպառ է եղել», իսկ նրա ձերբակալությունը հանրապետությունում իրարանցում չի առաջացրել, հաղորդել է «Москва 24»-ը։

Ռուսթավիում, բանտի մոտ, որտեղ գտնվում է քաղաքական գործիչը, բողոքի ակցիա է տեղի ունեցել մոտավորապես հազար հոգու մասնակցությամբ։

Սենատորը նշել է, որ վրաց առաջնորդը իրեն սպառել է քաղաքականության բնագավառում, որը չի խնայում նրանց, ովքեր, Պուշկովի խոսոքվ՝ «կորցնում են դրա տրամաբանության թելը»։

«Չի բացառվում, որ Սաակաշվիլին սպառվել է՝ վազ տալով սահմաններով, տարածություններ կտրելով , տանիքների վրայով ու փողոցներով, որտեղ ինչ-որ ժամանակ իր հետևից բազմություններ էր տանում»,- Twitter-ում գրել է Պուշկովը։

Վրաստանի նախկին նախագահը ձերբակալվել է Բաթումի ժամանելուց հետո հոկտեմբերի 1-ին։ Վրաստանում նրա դեմ քրեական գործեր են հարուցված, նա հետախուզման մեջ էր 2013 թվականից։ Ձերբակալությունից հետո նրան տեղափոխել են Ռուսթավիի բանտ։

Փոխանցում է ria.ru-ն։

Նախորդ հոդվածըԻսրայելը մեղադրում է Իրանին՝ սպանություն կազմակերպելու մեջ
Հաջորդ հոդվածըԿլիչկոն հայտարարել է, որ նախագահի գրասենյակն իր հետ չի շփվում