‘Պուտինը՝ Յանուկովիչի քաղաքական ապագայի մասին’

1035

ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինն այսօր իր նստավայրում մամլո ասուլիսի ընթացքում հայտարարեց, որ Ուկրաինայի՝ իշխանությունից հեռացված նախագահ Վիկտոր Յանուկովիչը քաղաքական ապագա չունի: Պուտինը նաև հավելեց, որ Ուկրաինայում Յանուկովիչին կարող էին սպանել, եթե նա չհեռանար երկրից: «Մահը օրինակարգ նախագահից ազատվելու ամենահեշտ ձևն է»,- նշեց Պուտինը:

ԵՄ ասոցացման համաձայնագիրն ստորագրելուց հրաժարվելը նա անվանեց հակասահմանադրական  հեղաշրջման առիթ: Ընդ որում՝ Պուտինը պարզաբանեց, թե Յանուկովիչը չի հրաժարվել ստորագրել ասոցացման համաձայնագիրը, այլ համոզվել է, որ այդ փաստաթուղթը չի համապատասխանում Ուկրաինայի ազգային շահերին: Համաձայնագրի ստորագրումը, ըստ նրա, կհանգեցներ էներգակիրների թանկացման, Ռուսաստանի հետ տնտեսական կապերի փլուզման և ուկրաինական արտադրանքի մրցունակության անկման: Փոխանցում է lenta.ru-ն: 

Նախորդ հոդվածը‘Հանդիպել են ՌԴ և ԳԴՀ արտաքին գործոց նախարարները’
Հաջորդ հոդվածը‘Ուկրաինայի հավաքականը պատրաստ է բոյկոտելու Պարալիմպիադան Սոչիում’