‘Պուտինը՝ Պոռոշենկոյի մասին. նա ճիշտ է տրամադրված’

1118

Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը փոխանցել է Ուկրաինայի նորընտիր նախագահ Պյոտր Պոռոշենկոյի հետ զրույցի բովանդակությունը:

«Պարոն Պոռոշենկոյի հետ հանդիպումը կայացավ, ինչպես նման դեպքերում ասում են՝ կուլուարներում: Մենք նստեցինք սեղանի շուրջ ու զրուցեցինք մի 15 րոպեի չափ: Չեմ կարող ասել, թե դա հանգամանալից զրույց էր, սակայն, այնուհանդերձ, հիմնական հարցերը՝ կապված իրավիճակի կարգավորման, տնտեսական հարաբերությունների զարգացման հետ՝ շոշափվեցին»,- Պուտինի խոսքն է մեջբերում Интерфакс-ը:

Պուտինը նշել է, որ ինքը ողջունում է Պոռոշենկոյի այն դիրքորոշումը, թե հարկավոր է դադարեցնել բռնությունը երկրի հարավ-արևելքում: Պուտինի տպավորությամբ՝ Ուկրաինայի նախագահի տրամադրվածությունը  ճիշտ է եղել և իրեն դուր է եկել: Պուտինի խոսքով՝ Պոռոշենկոն իրեն տեղեկացրել է, որ ինչ-որ պլան ունի, սակայն չի մանրամասնել, թե ինչ պլան է դա: «Թե ինչ պլան է՝ ավելի լավ է իրեն հարցնեք: Նա մի երկու բառով ասաց այդ մասին, բայց մի բան է՝ դրա մասին խոսել այստեղ՝ Ֆրանսիայում, մեկ այլ բան՝ դա անել սեփական երկրում»,- ասել է Պուտինը: Նա նաև նշել է, որ իրենք չեն քննարկել գազի գինը: Փոխանցում է BBC-ն:

Նախորդ հոդվածը‘Ավտոմեքենան դուրս է եկել ճանապարհի երթևեկելի հատվածից և շրջվել. տուժել է 5 մարդ’
Հաջորդ հոդվածը‘Հունիսի 8-ին Հայաստանի 59 համայնքներում կանցկացվեն ընտրություններ’