‘Պուտինը ասել է, թե որն է Ղրիմը Ռուսաստանին միացնելու պատճառը’

1335

Ղրիմի միավորումը Ռուսաստանին կատարվել է նրա բնակիչներին ուկրաինացի ազգայնականներից պաշտպանելու նպատակով, հայտարարել է ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը  Անդրեյ կոնդրաշովի «Ղրիմ. Ճանապարհ դեպի Հայրենիք»  հեռուստաֆիլմի համար տրված հարցազրույցում, որի որոշ դրվագներ մարտի 9-ին ցուցադրվել են Россия-1 հեռուստատեսությամբ:

Պուտինի խոսքով՝ Ուկրաինայում տեղի ունեցած հեղաշրջումից հետո Ղրիմում փակ հարցում է անցկացվել, որը ցույց է տվել, որ նրա բնակիչների 75 %-ը ցանկանում է թերակղզին միացած տեսնել Ռուսաստանին: «Ինձ համար ակնհայտ դարձավ, որ եթե մենք քայլ անենք այդ ուղղությամբ, ապա նրանց թիվը, ովքեր ուզում են, որ այդ պատմական իրադարձությունը տեղի ունենա, շատ ավելի մեծ կլինի»,- Պուտինի խոսքն է մեջբերում ТАСС-ը: Ընդ որում՝ նա շեշտել է, որ Մոսկվայի նպատակը ոչ թե Ղրիմը անեքսիայի ենթարկելն էր, այլ նրա բնակչությանը հնարավորություն տալ՝ «արտահայտելու իրենց կարծիքը, թե ինչպես են ուզում  շարունակել իրենց կյանքը»: Եւ ինքն այն ժամանակ որոշել է՝ եթե ղրիմցիները կուզենան մնալ Ուկրաինայում ՝ «թող այդպես էլ լինի», բայց եթե ուզենան մտնել Ռուսաստանի կազմ, ապա «մենք չենք կարող լքել նրանց»: «Հանրաքվեի արդյունքները մենք գիտենք: Եւ մենք վարվեցինք այնպես, ինչպես պետք է վարվեինք»,- նշել է Պուտինը: Փոխանցում է lenta.ru-ն:

Նախորդ հոդվածը‘Նոր Զելանդիայում անհայտ անձը սպառնում է մանկական կաթնային սննդին թունաքիմիկատներ խառնել’
Հաջորդ հոդվածը‘ՉԼ․«Պորտու» – «Բազել» 4-0․ Պորտուգալական ակումբը քառորդ եզրափակիչում է (տեսանյութ)’