‘Պուտինը Ավետիք Իսահակյանին պարգեւատրել է Պուշկինի մեդալով’

971

Ռուսաստանի Դաշնության նախագահ Վլադիմիր Պուտինը հայ-ռուսական կապերի ամրապնդման գործում ունեցած նշանակալի ավանդի համար պարգեւատրել է հայ եւ ռուս մտավորականների: «Արմենպրես»-ը, վկայակոչելով Կրեմլի պաշտոնական կայքը, հայտնում է, որ Ռուսաստանի հետ բարեկամության հաստատման եւ համագործակցության գործում ունեցած ավանդի, ինչպես նաեւ մշակութային եւ գիտական կապերի ամրապնդման համար ՀՀ գիտությունների ազգային ակադեմիայի Մանուկ Աբեղյանի անվան գրականության ինստիտուտի տնօրեն Ավետիք Իսահակյանը պարգեւատրվել է Պուշկինի մեդալով:

ՌԴ նախագահի կողմից  ռուս-հայկական մշակութային եւ գիտական կապերի ու Հայաստանում ռուսերեն լեզվի պահպանման եւ տարածման համար շնորհակալագիր են ստացել Երեւանի ճարտարապետության եւ շինարարության պետական համալսարանի ռեկտոր Հովհաննես Թոքմաջյանը, «Հայաստանում բնակվող ռուսների աջակցության եւ համագործակցության հիմնադրամ» հասարակական կազմակերպության անդամ Սվետլանա Գավրիշը եւ Մխիթար Գոշի անվան հայ-ռուսական միջազգային համալսարանի ռեկտորի օգնական Ջուլիետա Կուզինան: 

 

Նախորդ հոդվածը‘Հավակնորդների մրցաշարը կմեկնարկի Արոնյան-Կառլսեն պարտիայով’
Հաջորդ հոդվածը‘Նորագույն հայկական խաղ. Նախ՝ սուպեր ընդդիմադիր, ապա՝ պառակտված ընդդիմություն’