‘Պուտինը Գերմանիային առաջարկել է փոխանակվել ֆուտբոլի հավաքականներով’

982

ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի եւ ԳԴՀ-ի կանցլեր Անգելա Մերկելի համատեղ մամուլի ասուլիսի ժամանակ Պուտինը առաջարկել է, որպեսզի 2018թ. Ռուսաստանում կայանալիք աշխարհի առաջնությանը գերմանական հավաքականը հանդես Ռուսաստանի դրոշի ներքո, իսկ ռուսական հավաքականը՝ Գերմանիայի: Այս առաջարկով ՌԴ նախագահը  ընդգծել է «Գերմանիայի եւ Ռուսաստանի միջեւ հարաբերությունների հատուկ, վստահելի, ռազմավարական բնույթը»:

Ռուս նախագահի կատակը անմիջապես աշխուժություն է առաջացրել դահլիճում, որոնց շարքում է եղել նաեւ Գերմանիայի արտգործնախարար Գիդո Վերստերվելեն: Վերջինիս Պուտինը հանդիմանել է, որ իր առաջարկին ի պատասխան ձեռքն է թափ տվել. «Ես չհասկացա.  հիացմունքի՞ց էր դա, թե՞ վրդովմունքից»,- հեգնել է Պուտինը:

«Իրականում իմ առաջարկը կապ չունի նրա հետ, որ մենք մեր մարզիկներին չենք վստահում: Լավ էլ վստահում ենք: Բայց ինձ թվում է, որ մարզիկների մոտ պատասխանատվությունը զգալիորեն կաճեր, եթե նրանք հանդես գային այլ երկրների դրոշի ներքո: Հարցը բաց է մնում, եկեք մտածենք: Եթե մերժեք, լավ չի լինի: Մենք կհաղթենք ձեզ ու դուք կփոշմանեք»,- ասել է Պուտինը:

Նախորդ հոդվածը‘Վանիկ Չալոյան. Բուհը ապաքաղաքական մարմին է, բայց իրականում ճիշտ հակառակն է’
Հաջորդ հոդվածը‘Կուբայում ձերբակալված ամերիկացին ԱՄՆ իշխանություններից 60 մլն փոխհատուցում է պահանջում ‘