‘Պուտինը «դաբրո» է տվել ԵՏՄ-ին ՀՀ-ի անդամակցությանը’

1257

Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը կարգադրություն է ստորագրել ԵՏՄ-ի հիմնադիր փաստաթղթին Հայաստանի միանալու մասին: Ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը, նախագահի համապատասխան կարգադրությունը սեպտեմբերի 1-ին հրապարակվել է իրավական տեղեկատվության պաշտոնական ինտերնետ-պորտալում:

«Ընդունել Եվրասիական տնտեսական միության մասին 2014 թվականի մայիսի 29-ի պայմանագրին Հայաստանի Հանրապետության միանալու պայմանագրի ստորագրման վերաբերյալ ՌԴ-ի կառավարության առաջարկությունը»,-ասված է փաստաթղթում:

Ընդսմին Ռուսաստանի տնտեսական զարգացման նախարարությանը իրավունք Է տրվել պայմանագրի ստորագրման շուրջ բանակցությունների ընթացքում դրա նախագծում մտցնել նախարարների կաբինետի կողմից հավանության արժանացած փոփոխությունները, որոնք սկզբունքային բնույթ չունեն:

«Նպատակահարմար համարել սույն կարգադրությամբ նախատեսված պայմանագիրն ստորագրել Եվրասիական բարձրագույն տնտեսական խորհրդի՝ պետությունների ղեկավարների մակարդակով նիստում»,-նշվում է կարգադրության մեջ:

Նախորդ հոդվածը‘Ադրբեջանական ԶՈՒ կորուստները տարեսկզբից ի վեր կազմել են 77 մարդ’
Հաջորդ հոդվածը‘ՄԱԿ. «Իսլամական պետության» գրոհայինները հանցանք են գործում ընդդեմ մարդկության’