‘Պուտինը դեմ է ալկոհոլի գների բարձրացմանը’

977

Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը Պետխորհրդի նիստում հայտարարել է, որ անձամբ ինքը դեմ է ալկոհոլի գների բարձրացմանը, թեպետ կարծում է, որ հարբեցողության դեմ անհրաժեշտ է պայքարել:

«Ես կտրականապես դեմ եմ բնակչության ցանկացած ալկոհոլացման: Անշուշտ, դրա դեմ պետք է պայքարել, սակայն պայքարել պետք է բանական միջոցներով ու ձևերով: Ալկոհոլային խմիչքների գների բարձրացումը հանգեցնում է միայան սուռոգատների  օգտագործման աճին»,- ասել է Պուտինը:

Պուտինն ասել է, որ այդ հարցը քննարկել է վարչապետ Դմիտրի Մեդվեդևի հետ, և հավելել է՝ «համապատասխան կառույցները պետք է մտածեն այդ մասին»:

 Ռուսաստանի տնտեսությունն այս պահին լուրջ դժվարությունների առաջ է հայտնվել ռուբլու փոխարժեքի անկման և աճող ինֆլյացիայի պատճառով: Այս տարի 0,5 լիտր օղու գինն աճել է 30 %-ով: Փոխանցում է BBC-ն:

 

Նախորդ հոդվածը‘Կիևում անհայտ անձը նռնակ է նետել պատգամավորների ուղղությամբ’
Հաջորդ հոդվածը‘Զինծառայող Դավիթ Քոլոյանի մահվան գործով ձերբակալվել են դասակի հրամանատարը և երկու զինծառայող’